ԿԳ նախարար Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ Facebook-յան իր էջում գրել է.
«Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ քաղաքական մրցակիցները ազնիվ պայքարում որևէ շանս չունենալով, անբարո և փոքրոգի մարդուկների լեղալեզու բամբասանքներ են տարածում: Կայքերում այսօր հայտնաբերեցի նմանօրինակ մի դրվագ մեր ներքաղաքական կյանքից՝ իբր Նախագահը առողջական խնդիրներ ունի: Կեղտոտ մի հնարք, որ պարբերաբար օգտագործել են այս տարիների ընթացքում: ՈՒ թեկուզ ապարդյուն, բայց էլի շարունակում են: Օրական Նախագահի մեկ երրորդի չափ աշխատեիք, ոտի վրա չէիք կանգնի: Վստա՛հ եղեք, մեր սիրելի երկրի ապագան ամուր ձեռքերում է:
Հ.Գ.- Ոչինչ, բնությունից է հայտնի, որ թունավոր են լինում մանր էակները...»: